ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Սա է թշվառ Հայաստանի իրական դեմքը

Սա է թշվառ Հայաստանի իրական դեմքը
01.03.2024 | 09:14

Նրանցից ոչ մեկը Հայաստանի զինված ուժերում չի ծառայել. զենք չի մաքրել, հերթապահություն չի տարել, սպայակազմի, հին ծառայողների հետ լավ ու վատ չի եղել:

Երկու տարի շարունակ սրանցից ոչ մեկը տնից տեղից կտրված չի եղել, стодневка-ին չի սպասել:

Ես համարյա վստահ եմ, որ չեն ծառայելու նաև սրանց զավակները:

Սա է թշվառ Հայաստանի իրական դեմքը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1938

Մեկնաբանություններ